07  09  2017

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում օպտիմալացում է

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում օպտիմալացում է

 Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 7-ին հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:

Ընդերքի գործակալությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը մատուցում է ծառայություններ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման և ընդերքաբանական փորձաքննության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

 

Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

•   ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովումը.

•   ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.

•   ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի իրագործմանը նպաստելը.

•   իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացման ապահովումը:

 

Կառուցվածքային ստորաբաժանումներն են.

•  Ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժին

•  Ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման և պայմանագրային բաժին

•  Ընդերքաբանական փորձաքննության և պաշարների հաստատման բաժին

•  Երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժին

 

Ընդերքի տրամադրման գործակալության և օգտակար հանածոների պաշարների գործակալության գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից: Ելնելով այս հանգամանքից և նրանից, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է և ընդերքի բաժնի ծանրաբեռնվածությունը նվազել է աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար է այս ստորաբաժանումների միաձուլումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ