29  08  2017

Քըրքորյանի, Վազգեն Առաջինի, Ապրիլյան հերոսների, Վռամշապուհ արքայի փողոցներ. Ի՞նչ է առաջարկում ավագանու խմբակցությունը

Քըրքորյանի, Վազգեն Առաջինի, Ապրիլյան հերոսների, Վռամշապուհ արքայի փողոցներ. Ի՞նչ է առաջարկում ավագանու խմբակցությունը

Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը երևանյան մի շարք փողոցներն անվանափոխելու առաջարկ է ներկայացրել ավագանու օրակարգում ընդգրկելու համար։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook կայքի իր էջում հրապարակել է առաջարկները:

1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անունով։

2. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։

3. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։

4. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։

5. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։

6. Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Լեոնիդ Ազգալդյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ