11  08  2017

ԱԻՆ աշխատողների համազգեստը փոխվում է. Լուսանկարներ

ԱԻՆ աշխատողների համազգեստը փոխվում է. Լուսանկարներ

Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարար ծառայողների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների համազգեստի նոր ձևին:

Մասնավորապես՝ քաղպաշտպանության ստորաբաժանումների փրկարար ծառայողների անվտանգության, արդյունավետության և ժամանակակից դարձնելու, բնակչության պաշտպանության գործողությունների ժամանակ հնարավոր կորուստների առավել նվազեցման նպատակով առաջարկվել է.

• սահմանամերձ համայնքներում տեղակայված հենակետերում հերթապահություն, բնակչության պաշտպանություն, կարևորագույն օբյեկտների պահպանություն, սակրավորային և պայթեցման աշխատանքներ իրականացնող քաղպաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի համար սահմանել ամենօրյա քողարկող համազգեստ, թիկնոց-անձրևանոց, զրահաբաժկոն, ռազմական սաղավարտ և սակրավորի համազգեստ.

• փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվող անձնակազմի համար սահմանել նոր, հրակայուն համազգեստ.

• ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների համար սահմանել INSARAG-ի չափանիշներին համապատասխան համազգեստ:

Նշենք, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է դաշտային համազգեստի ձևը, ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների համար նախատեսված համազգեստը, ինչպես նաև որոշակի փոփոխություններով վերահաստատվել է փրկարար ծառայողների տոնական համազգեստը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ