11  08  2017

Եվս 5 օր՝ բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ

Եվս 5 օր՝ բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ

Ուշադրություն. օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

 

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

 

Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.30C (2006 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.00C (1981 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ