10  08  2017

Լավ ծրագիր է, հեռանկարային ծրագիր է. Վարչապետը թույլ տվեց Հայաստանի ներդրողների ակումբին խոշոր ՀԷԿ կառուցել



Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայան կկառուցվի: Նման որոշում կայացրեց կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում: Շնողի ՀԷԿ-ի հզորությունը 75 մեգավատտ պետք է լինի։ Իր հերթին պետությունը կապահովվի կայանից էներգիայի երաշխավորված գնումը՝ 20 տարում գնելով 500 մլն մեգավատտ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ նախագիծը ներկայացրել են «Դեբեդ Գրիո» ՍՊԸ-ն և Հայաստանի ներդրողների ակումբը համատեղ: Մանուկյանը նշեց, այն կկառուցվի պետություն-մասնավոր շրջանակներում, և սա այդ ակումբի առաջին խոշոր ծրագիրն է: Ըստ հաշվարկների՝ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումների թիվը կհասնի 150-180 միլիոնի,սակայն սա վերջնական չէ: Ծրագրի հիմնական խնդիրը կազմում է 22 կմ երկարությամբ թունելները, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար:«Շնող»-ը ժամանակակից է լինելու, բնապահպանական տեսանկյունից էլ հնարավորինս անվտանգ:

Նախարարի խոսքով՝ կառավարությունն իր առջև հավակնոտ խնդիր է դրել՝ մինչեւ 2036 թվականը պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագները։ Էներգիայի ինքնարժեքի տատանումները ծածկելու համար, կայունացնող հիմնադրամ կստեղծվի։

«Լավ ծրագիր է, հեռանկարային ծրագիր է»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ ներդրողների ակումբի անդամ են մի շարք ռուսաստանաբնակ հայ գործրարներ, գլխավոր ներկայացուցիչը Սամվել Կարապետյանն է: Ակումբը հիմնել է ՀՀ վարչապետը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ