08  08  2017

Որտե՞ղ են հանգստանում նախագահները

Որտե՞ղ են հանգստանում նախագահները

ԱՄՆ-ն պատժամիջոցներն է խստացնում Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը փոխադարձ պատժամիջոցներ է սահմանում և կոշտ ելույթներով հանդես գալիս: Գերմանա-թուրքական հարաբերություններն այս պահին գնալով լարվում են: Իսկ երկրների ղեկավարները հանգստանում են: Արձակուրդում է նաև Հայաստանի նախագահը:

Իսկ որտե՞ղ են հանգստանում նախագահները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախքան ընտրվելը հայտարարել էր, թե ընդհանրապես չի հասկանում մարդկանց, որոնք արձակուրդ են վերցնում, 17 օրով հանգստի է մեկնել իր գոլֆ ակումբներից մեկը: 71-ամյա ղեկավարն արդեն ժամանել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբը: Սպիտակ տնից հաղորդել են, որ նախագահը հաջորդ 17 օրվա ընթացքում հանգստանալուն զուգահեռ նաև աշխատելու է: Բայց այս ընթացքում ԱՄՆ նախագահը չի կարող նշանակել կամ ազատել որևէ մեկին պաշտոնից: Նման որոշում կայացրեց Կոնգրեսը:

Նշվել է նաև, որ նախագահի արձակուրդն այդքան երկար է, քանի որ Սպիտակ տանը օդափոխման համակարգի հետ խնդիրներ կան և դրանք պետք է վերացվեն:

 

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստանում է Սիբիրի տարածաշրջանում, զբաղվում ձկնորսությամբ, որն իր ամենասիրելի զբաղմունքներից է: Կրեմլի կայքում հրապարակվել է տեսանյութ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Տուվայում հանգստի մասին:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 5-րդ տարին անընդմեջ հանգստանում է նույն վայրում: 63-ամյա Մերկելը հանգստանում է ամուսնու՝ 68-ամյա Յոախիմ Զաուերի հետ Իտալիայի հյուսիսի Օրտլերյան Ալպերում: Հագուստը նույնպես չի փոխվել՝ բաց գույնի սպորտային կիսատաբատ և վանդակավոր վերնաշապիկ։

 

Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնել հուլիսի 24-ից:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ նախագահը արձակուրդն անցակցնելու էր արտերկրում, որն ընմիջելու էր Իրանի նորընտիր նախագահի երդման արարողությանը ներկա գտնվելու համար: Փորձեցինք կապ հաստատել Նախագահի մամուլի խոսնակ Վլադմիր Հակոբյանի հետ՝ ճշտելու, թե որտեղ է արձակուրդն անցկացնում Սերժ Սարգսյանը և ինչ նախասիրություններով է զբաղվում այս ընթացքում: Խոսնակն այդպես էլ հեռախոսին չպատասխանեց: Նախագահականից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին կպատասխանեն հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բայց հաշվի առնելով, որ նախագահի արձակուրդը կարճ է, մինչ նամակի պատասխանն արդեն վերադարձած կլիներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ