22 05 2024

Տրանսպորտն այս պահին Երևանում չի գործում, ունեն կառավարման խնդիր․ ավագանու անդամ



Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են այսօր գործադուլ հայտարարած ավտոբուսի վարորդների հետ։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը լրջագույն խնդիր ունի քաղաքային տրանսպորտի կառավարման հետ։

«Երևանի քաղաքապետարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքի կաթվածահար տրանսպորտի համար։ Տրանսպորտն այս պահին Երևանում չի գործում, ունեն կառավարման, վատնումների, կադրային նշանակումների խնդիր»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ