07  08  2017

Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին



Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան հանդիսանում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն: Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել:

Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավելևս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին:

Իրականությունը, սակայն, այլ է և անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին և բոլորովին վերջրես Բաքուն ստացավ «Խրիզանտեմա-Ս» նորագույն ինքնագնաց զրահապատ հակատանկային համակարգերի հերթական խմբաքանակը, որպեսզի առավել արդյունավետ խոցի հայկական տանկերը, ինչպես նաև «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգերի արդիականացված մոտ 200 հրթիռներ, որոնք նախատեսված են մինչև 6 կմ հեռավորության վրա անգամ լավ խրամատավորված զինվորներին կենդանի այրելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» մանրամասն քննարկում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանաին սպառազինելու խնդրի էությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ