10 05 2024

Բրյուսովի համալսարանում դռները փակել են, թույլ չեն տալիս միանալ Սրբազանի երթին



Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում է։ Ուսանողների մի մասն արդեն դասադուլ է հայտարարել, սակայն, ինչպես պարզվեց՝ Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի դռները փակ են։

«Պարո՛ն Գյուրջինյան, վստահաբար Դուք հիմա տեսնում եք ուղիղ եթերում։ Դռները բացել տվեք և բռնություն մի գործադրեք ժողովրդավար Հայաստանում։ Ձեր արածն ուղղակի սխալ է։ Ուսանողներին մի՛ արգելեք իրենց ինքնարտահայտումն ունենալ։ Դուք չեք ուզում անհամաձայնություն արտահայտել այն արժեքների, կորուստների նկատմամբ, որոնք Դուք քարոզել եք։ Թույլ տվեք՝ ուսանողներն իրենք անեն»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ