24 04 2024

Կալանքը Հայաստանում չափազանց շատ է կիրառվում․ Անահիտ Մանասյան



Բռնությունը ոչ միայն անթույլատրելի է, այլև նման դեպքեր չպետք է տեղի ունենան պետության իրավասության ներքո գտնվող անձանց հետ։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։

Մանասյանն ասաց, որ ՄԻՊ-ը դեպքին անմիջապես է արձագանքել, արագ արձագանքման խումբ է մեկնել Սամվել Վարդանյանի հետ հանդիպմանը․ 

«Հիմա չեմ կարող հանցակազմի կամ արարքի վերաբերյալ վերջնական գնահատական տալ, որովհետև ես իրավասու մարմին չեմ և մեկ այցի շրջանակում հնարավոր չէ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատական ձևավորել։ Բայց ընդհանրապես բռնությունը ոչ միայն անթույլատրելի է, այլև նման դեպքեր չպետք է տեղի ունենան պետության իրավասության ներքո գտնվող անձանց հետ»։ 

ՄԻՊ-ը անդրդարձել է նաև քաղաքական և հանրային գործիչներին կալանավորելու մասին հարցին։ Դիտարկմանը, որ քաղաքական գործիչներին կալանավորելը նրանց լռեցնելու միջոց է, որպես պատիժ է կիրառվում, Մանասյանն ասաց՝ որպեսզի մենք եզրահանգենք, որ դա հենց կոնկրետ այդ մարդու նկատմամբ է այդ վերաբերմունքը, պետք է ունենանք միջավայր, որ բացառապես այդ քաղաքացիների նկատմամբ են նման խտրական մոտեցումներ լինում․

«Բնականաբար, հնարավոր է լինեն այդ առնչությամբ կասկածներ։ Բայց այն հանգամանքը, որ ՀՀ-ում համատարած է այդ խնդիրը, դա միանշանակ մենք էլ ենք արձանագրել։ ՀՀ-ում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին կալանավորված անձինք են, ոչ թե դատապարտված, իսկ սա,մեր կարծիքով, խնդրահարույց է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ