21 04 2024

Բախում Ոսկեպարի հատվածում ճանապարհը փակած գյուղացիների և ԵԿՄ-ի տարբերանշանով մեքենայով ժամանածների միջև

Բախում Ոսկեպարի հատվածում ճանապարհը փակած գյուղացիների և ԵԿՄ-ի տարբերանշանով մեքենայով ժամանածների միջև

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Հակոբյանը հայտնում է, որ «Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ։


Իրավիճակը լարվել է, տեղի է ունեցել իրարանցում, որի հետևանքով սկսվել է քաշքշուկ։

Վահագն Հակոբյանը հայտնում է, որ այնտեղ ներկա մեծ թվով ոստիկանները թույլ են տալիս բախումը։

«Ոստիկանները նայում են, թե ոնց ա բախում լինում, ավտոն մխրճվում ա ժողովրդի մեջ»,-ասում է նա։

Ոստիկանները հարվածելով Հակոբյանին ստիպեցին անջատել հեռախոսը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ