18 04 2024

Ադրբեջանցիերը քանդել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը»

Ադրբեջանցիերը քանդել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը»

Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։

Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։

«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։

Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– նշված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ