13 04 2024

Իրավապահները բռնել ու վնասազերծել են 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակող կասկածյալներից մի քանիսին

Իրավապահները բռնել ու վնասազերծել են 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակող կասկածյալներից մի քանիսին

Ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։

Իրականացվել է հատուկ օպերացիա, ինչից հետո Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվել կասկածելի «Mercedes Vito»-ն, որի բեռնախցիկում հայտնաբերվել է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։

Հաղորդվում է, որ նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Դեպքի վայրից կադրերը կարող եք դիտել YerevanToday-ի թելեգրամյան ալիքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ