08 04 2024

Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է

Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է ցողունակալման փուլում, որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։

Արարատյան դաշտում դեղձենին ծաղկել է, դիտվել է խաղողի վազի հյութաշարժ: Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջները բացվել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ