11  07  2017

2018 թվականին Հայաստանում 3 ընտրություն կա

2018 թվականին Հայաստանում 3 ընտրություն կա

Արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը: Օրեր են սահմանվել 2018 թվականի մարտի 11-ը, 2018 թվականի հունիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ