19  06  2017

Եվս մեկ վիրավոր զինծառայող՝ Յուրի Զաքարյանը, տեղափոխվել է Երևան

Եվս մեկ վիրավոր զինծառայող՝ Յուրի Զաքարյանը, տեղափոխվել է Երևան

Հունիսի 19-ին Ստեփանակերտից Երևանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած Յուրի Զաքարյանը:

1997 թվականին ծնված Յուրիի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության ապարատին է միացված: Ստեփանակերտի հիվանդանոցում նրան վիրահատել են՝ հեռացնելով հեմատոմա:

Հիշեցնենք, որ ևս երկու վիրավոր զինծառայողներ Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին:

Նրանց վիճակը կայուն է, գտնվում են հսկողության ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ