19  06  2017

Վարչապետի խորհրդականների թիվը հասավ 12-ի

Վարչապետի խորհրդականների թիվը հասավ 12-ի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հունիսի 19-ի որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Գյուլզադյանը կաշխատի հասարակական հիմունքներով:

Վռամ Գյուլզադյանը գյուղատնտես է, եղել է գյուղապետ, 1999-2007 թթ.՝ ԱԺ պատգամավոր:

2007-2010թթ. եղել է գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ, ԱՊՀ երկրների Բուսասանիտարիայի համակարգող խորհրդի փոխնախագահ: 2011 թվականից աշխատում է «Հունայկա» ՍՊԸ-ում՝ որպես գյուղատնտես:

Այսպիսով, Կարեն Կարապետյանն ունի 3 գլխավոր խորհրդական, երկու խորհրդական և ևս 7 խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի խորհրդականները հաճախ են փոխպվում:  

Վարչապետի խորհրդականների ցանկը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ