19  06  2017

Վիրավոր զինվորների վիճակը կայուն ծանր է

Վիրավոր զինվորների վիճակը կայուն ծանր է

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել երեք զինծառայողներ:  Եվս մեկ զինծառայողի կորուստ ունեցանք հունիսի 17-ին:Հունիսի 16-ին ևս երկու զինծառայող վիրավորվել էր:  Նրանց տեղափոխել էին նախ Ստեփանակերտի հիվանդանոց, հաջորդ օրը՝ Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ և «Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա»: Ակնաբուժական կլինիկա տեղափոխված 33-ամյա պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը վիրահատվել է: Երկու աչքերի մեջ էլ օտար մարմիններ են եղել, որոնք հեռացվել են: Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված զինվորը բեկորային վնասվածքներ ունի: Երկու վիրավորների վիճակն էլ կայուն ծանր է, գիտակցությունը՝ տեղը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ