19  06  2017

«Վեոլիա Ջուր»-ը խոստանում է՝ ամռանը ջրի պակաս չի լինելու



«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն շարունակում է բարելավել ջրամատակարարման վիճակը մարզերում: Հունիսի 16-ին տեղի ունեցավ Վայքի վարչական շենքի վերաբացումը: Նոր տեսք՝ նոր բովանդակությամբ: Շենքը անվանվել է «Արևելք» տարածաշրջանային կենտրոն, որը լուծելու է  տարածաշրջանում ջրամատակարարման ոլորտում առաջացած ցանկացած խնդիր: Ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի խոսքով՝ 2017 թվականի համար իրենք նախատեսել են 1 մլրդ 800 մլն դրամի չափով ներդրումներ, իսկ հնգամյա ներդրումաին ծրագիրը կներկայացնեն կառավարություն: Համակարգված և գլոբալ լուծումներ գտնելու համար պետք է նաև պետության աջակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ