17  06  2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երևան քաղաքի Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց -Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշված խաչմերուկի բենզալցակայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց-Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ