25 12 2023

Թանկացումների փաթեթը կչեղարկվի, եթե ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեն և չմասնակցեն նիստին. ավագանու անդամ

Թանկացումների փաթեթը կչեղարկվի, եթե ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեն և չմասնակցեն նիստին. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վաղը՝ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստ։ Կոալիցիոն կառավարման արդյունքում ստեղծված իշխանությունը կներկայացնի հաստատման մի փաթեթ, որով մի նոր թանկացումների բեռ կավելանա արժանապատիվ քաղաքացու վրա։ Այս ամենը կանխելու մի ուղի կա՛։ Ավագանու հինգ ֆրակցիաներից երեքը հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, երկուսը՝ իշխանական։ Թանկացումների փաթեթը մի պարագայում կարող է չեղարկվել, եթե բոլոր երեք ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեն և չմասնակցեն նիստին՝ չապահովելով քվորում։ Մնացած ամեն բան մանիպուլյացիա է և պաթոս։ Սպասե՛նք, տեսնե՛ք՝ քաղաքացին ում համար է տուգանքի և տուգանվելու մատերիալ։ Քաղաքացին պետք է տեսնի ու գնահատական տա՛՝ ով ում շահերն է սպասարկում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ