15  06  2017

Կառավարությունը կտնտեսի արտակարգ իրավիճակների հաշվին



Կառավարությունը հունիսի 15-ի նիստում հավանություն տվեց «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու նախագծին:


Այսպիսով, կրճատվում է 50 հաստիք, տնտեսվում՝ տարեկան 77 մլն դրամ: Կառավարությունը դեռ 2016թ. սեպտեմբերի 29-ի նիստին և ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ հանձնարարել էր քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հանրապետական գործադիր մարմնի ենթակայության տակ գործող մարմինների նպատակահարմարության, թվաքանակի կրճատման, օպտիմալացման վերաբերյալ: Ի կատարումն այդ հանձնարարականի՝ առաջարկվում է նշված կառույցների միմյանց կրկնող ստորաբաժանումները միավորել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ