28 10 2023

2-րդ դասարանի «Մայրենի» դասագրքի էջերի գունաբաժանումը ճիշտ ադրբեջանական դրոշի գույներն են. Արմեն Եղիազարյան

2-րդ դասարանի «Մայրենի» դասագրքի էջերի գունաբաժանումը ճիշտ ադրբեջանական դրոշի գույներն են. Արմեն Եղիազարյան

ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր պատահական նկատեցի, որ երեխաների 2-րդ դասարանի «Մայրենի» դասագրքի էջերի գունաբաժանումը ճիշտ ադրբեջանական դրոշի գույներն են, չնայած հետո իմացա, որ այս թեման էլի է արծածվել։
Հիմա ուզում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոդաբաշխ բացատրի սրա նպատակը ու ինչի չի դրա փոխարեն մեր եռագույն դրոշի գույները։ Իսկ եթե սա մեկնաբանի` որպես վրիպակ, դա պարզապես ցույց կտա, թե էս նախարարությունն ինչ կարգի անփույթ ու տգետավարի է խմբագրել ու գրաքննության ենթարկվել երեխաների դասագրքերը, որ 2-րդ դասարանի մայրենի լեզվի դասագիրքը մեր եռագույնի փոխարեն գունանշված է Ադրբեջանի դրոշով։
Դուք փորձանք եք էս երկրի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ