19 09 2023

Զոհերից մեկը՝ Կոլյա Քոչարյանը Խնածախ գյուղից էր. բնակիչ

Զոհերից մեկը՝ Կոլյա Քոչարյանը Խնածախ գյուղից էր. բնակիչ

Զոհերից մեկը՝ Կոլյա Քոչարյանը Խնածախից գյուղ էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Խնածախի բնակիչ Էդուարդ Հայրումյանը:

«Արցախի մեր գյուղից՝ Խնածախից, առաջին ողբերգական լուրերը՝ զոհվել է մեր ազգականը՝ Քոչարյան Կոլյան (Մեր բոլորիս կողմից սիրված ավագ ընկեր Կոլիկը)։ Գոգո ձյաձ, Քնարիկ ծյոծ, Խաչո ծեր ցավը տանիմ,  ցավակցըմ։

Իսկ մեր մանկության ավագ ընկերներ Իգրն ու Արսենը ծանր վիրավոր են։

Աստված ջան պահապան եղիր»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ