01 09 2023

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի անցակետից առևանգված երեք երիտասարդներին

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի անցակետից առևանգված երեք երիտասարդներին

Օգոստոսի 30-ին և 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 28-ին Լաչինի ապօրինի անցակետից առևանգված 3 անձանց։

Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

 Նա տեղեկացրել է, որ նրանց հետ առանձնազրույցներ են ունեցել, ինչպես նաև հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ