18 07 2023

Իրավիճակն Արցախում ծայրահեղ է, մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս, դրանից հետո անցնելու ենք այլ գործողությունների․ Արցախի նախագահի խորհրդական



«Իրավիճակն ամեն վայրկյան, ամեն օր ծայրահեղ է դառնում, Արցախի նախագահն էլ  երեկ իր խոսքում նշեց, որ մեկ շաբաթ ժամանակ է տալիս, դրանից հետո անցնելու ենք այլ գործողությունների»,- Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում,  ասաց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

  «Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել։ Արցախի Հանրապետությունն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում, ինչի մասին ասել են, ժողովրդի կողմից օրինական ընտրված, Արցախի իշխանությունները»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ