30 06 2023

Ճիճուների խրախճանքը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան

Ճիճուների խրախճանքը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ փաստացի նրան ազատելով թատրոնի ղեկավարի աշխատանքից։ Բոլորին էլ պարզ է, թե ինչու։

Մհերից առաջ թատրոնի ղեկավարը նրա հայրն էր՝ լուսահոգի Ալբերտ Մկրտչյանը, իսկ թատրոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը ինքը՝ Ֆրունզն էր։

Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը. հաստատ սոռոսական մեկին կգտնեն, կնշանակեն տնօրեն ու կհանձնարարեն թատրոնը դարձնել «Հուզանք ու զանգ» բեմադրող հիմնարկ։ Տարիներ անց էլ կանվանափոխեն։

Ճիճուների խրախճանքը շարունակվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ