12 04 2023

Երեկ զոհված Արթուր Սահակյանը նորավարտ սպա էր․ News.am

Երեկ զոհված Արթուր Սահակյանը նորավարտ սպա էր․ News.am

News.am-ը գրում է․ Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Արթուր Սահակյանը Գյումրիից էր:

Արթուրը 23 տարեկան նորավարտ սպա էր՝ լեյտենանտ, ծառայության էր անցել Սյունիքի մարզում:

Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ