11 04 2023

Սահմանները բաց են․ օրեր առաջ հնարավոր էր գերեվարվեի․ Գառնիկ Դանիելյան



«Իմ տեղեկություններով Տեղ գյուղում, մոտ 400 հեկտար մեր ինքնավար տարածքում դիրքավորվել են ադրբեջանցիները և դա նորություն չէ․ այստեղ խնդիրն այն է, որ ադրբեջանցիներն անարգել եկել, դիրքավորվել և  որևիցե դիմադրության չեն արժանացել»,-ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ իշխանությունն այդ առումով պետք է գործուն միջամտություն ցուցաբերի, քայլեր անի, սակայն՝  ապարդյուն։ 

«Բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,-ասում է ընդդիմադիր պատգամավորն ու նշում՝  մենք  անսահմանափակ տարածքներ չունենք։

«Երբ ընդդիմությունը գալիս և խնդիրներից խոսում է, իրենք տանում են լրիվ ուրիշ դաշտ․ մեր հայրենիքին վերաբերող բոլոր բարձրացված խնդիրների դիմաց ստանում ենք սադրանքներ, ծեծկռտուք»։

Պատգամավորի խոսքով՝ սահմանները բաց են, ինչը հիմնավորում է՝ օրերս  իր հետ կատարված դեպքով, որի ժամանակ, ըստ Գառնիկ Դանիելյանի, հնարավոր էր գերեվարվեր։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ