10 04 2023

Ապրիլի 23-ին կկայանա Ջահերով երթ

Ապրիլի 23-ին կկայանա Ջահերով երթ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 23-ին կկայանա ավանդական դարձած Ջահերով երթը։

«Մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել, այսօր` ինչպես և 108 տարի առաջ, մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։ Մենք չպետք է թույլ տանք աշխարհին կարծել, թե մոռացել ենք մեր ազգի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

Ուստի, այսօր այդ քաղաքականությանը ոչ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը։ Միացիր ջահերով երթին, աշխարհին ապացուցելու ու ևս մեկ անգամ լսելի դարձնելու, որ չենք մոռացել։

Միացի՛ր պայքարին նաև դու»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ