22 03 2023

Թշնամու կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն Ագարակից էր, նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել. News.am

Թշնամու կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն Ագարակից էր, նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել. News.am

NEWS.am-ը գրում է․ Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում այսօր՝ մարտի 22-ին,  հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր, նախորդ տարվա հուլիսին էր զորակոչվել բանակ:

NEWS.am-ի հետ զրույցում Արշակի ընտանիքի բարեկամուհին պատմեց, որ նա իրենցից փոքր մեկ եղբայր ուներ, մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է գործարաններից մեկում:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ