15 02 2023

Միրզոյանը, Կոստանյանը, Ռուբինյանը հասել են Թուրքիա, դիմավորել է բանագնացը

Միրզոյանը, Կոստանյանը, Ռուբինյանը հասել են Թուրքիա, դիմավորել է բանագնացը

 

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ Նրանց դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: 

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Այցի շրջանակում ակնկալվում է Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։

Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ