11 01 2023

Ջեռուցման խնդրով պայմանավորված՝ ձմեռային քննաշրջանի կենտրոնների ընտրության հարցը դժվարացել է ․ Նասիբյան



«Ի տարբերություն ամառային քննաշրջանների կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ` հունվար-փետրվար ամիսներին կարող են խնդիրներ լինել»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ մանրամասնելով․ «Մեզ համար այս անգամ դժվար էր կենտրոններ ընտրել կամ ավանդական տեղերում քննություններ անցկացնել՝ պայմանավորված ջեռուցման համակարգով: Ունենք դպրոցներ, որոնց մարզադահլիճներում չկա համապատասխան ջերմություն։ Այս հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմեն Երևանի քաղաքապետին ու մարզպետներին` դպրոցներում քննությունների ընթացքում, համապատասխան ջերմություն ապահովելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ