13 12 2022

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Lաչինի միջանցքի փակվելու պատճառով ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել Սյունիքի մարզպետարանի օպերատիվ շտաբ՝ շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։ Այդ մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ «Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,-ասված է Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ