12 12 2022

Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ

Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ

Արցախը Հայաստանի Հանրապետության և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։

Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։

Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ