12  01  2017

ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից

ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նախարարությունում 12 տարվա աշխատանքից հետո Նարինե Հովհաննիսյանը  որոշել է վերադառնալ դպրոց։

Նա զբաղեցնելու է Վարդաշենի համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի պաշտոնը:

Հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Նոնա Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ