12  01  2017

Կառավարությունը հայ-իրանական երկաթուղու ծրագրի վրա «խաչ չի քաշում»



Ոչ թե հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագիրն է չեղարկվում, այլ ընդամենը այդ աշխատանքներն այսուհետ կկատարի ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության երկաթուղու վարչությունը. Հունվարի 12-ին այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Խոսելով այս ծրագրից, նախարարը նշեց թե կառավարությունը հույսը չի կտրում, որ այն երբևիցե կյանքի կկոչվի և նշեց, թե ներկայումս էլ պոտենցիալ ներդրողների հետ քննարկումներ տարվում են: Վահան Մարտիրոսյանը խոսեց նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի մասին: Մանրամասն` տեսանյութում.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ