12  01  2017

Վերջին երկու տարիների հայկական զինուժի կորուստները

Վերջին երկու տարիների հայկական զինուժի կորուստները

Razm.info կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։

2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։ 

Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։ 

Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։

Ապրիլին կտրուկ աճել է նաև ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից  15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաև զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։

Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստները՝ ըստ ամիսների։

Ամիս մարտական ոչ մարտական
Հունվար 1 0
Փետրվար 1 3
Մարտ 1 10
Ապրիլ 91 15
Մայիս 5 7
Հունիս 0 5
Հուլիս 1 1
Օգոստոս 1 2
Սեպտեմբեր 1 4
Հոկտեմբեր 2 5
Նոյեմբեր 1* 2
Դեկտեմբեր 3 3
Ընդհանուր 108 57
 
* Զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել էր հուլիսին։

 

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։

  2016 2015
Ամիս մարտական ոչ մարտական մարտական ոչ մարտական
Հունվար 1 0 10 2
Փետրվար 1 3 3 3
Մարտ 1 10 6 2
Ապրիլ 91 15 2 2
Մայիս 5 7 0 1
Հունիս 0 5 1 2
Հուլիս 1 1 0 4
Օգոստոս 1 2 2 2
Սեպտեմբեր 1 4 7 7
Հոկտեմբեր 2 5 0 2
Նոյեմբեր 1 2 2 5
Դեկտեմբեր 3 3 9 2
Ընդհանուր 108 57 42 34

Որպես մարտական կորուստ հաշվվում են  մարտական գործողությունների ժամանակ կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստների թվում հաշվել են սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների պատճառով եղած կորուստները (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ