12  01  2017

Ավետիսյանների սպանության օրվանից 2 տարի է անցել

Ավետիսյանների սպանության օրվանից 2 տարի է անցել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից երկու տարի է անցել:

2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին: 2015-ի հունվարի 14-ին նա հայտնաբերվեց և կալանավորվեց: Մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություններ և դասալքություն: Խափանման միջոց ընտրել է ռուսական կայազորի դատավորը:

2016-ի հունվարի 16-ի դատական նիստին Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց

Կատարված հանցագործության պատճառները փնտրելիս ամենատարբեր վարկածներ էին առաջ քաշվում՝ Պերմյակովի՝ սատանիստ լինելուց մինչև հոգեկան խնդիրներ: Հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, սակայն, փաստեց՝ Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել։ Նա իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվեց մեղսունակ։ 

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, դատավորներ Սերգեյ Չիչոյանի և Մխիթար Պապոյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 19-ին մերժեց Պերմյակովի գործով երկու վերաքննիչ բողոքները՝ անփոփոխ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճիռը, որով Պերմյակովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Պատժի կրման սկիզբ է համարվել 2015 թվականի հունվարի 13-ը: Պերմյակովն իր պատիժն առայժմ կրում է Հայաստանում՝ չնայած նրան Ռուսաստան տեղափոխելու ռուսական կողմի ջանքերին:

Գյումրու ոճրագործության քրոնիկոնն՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ