12  01  2017

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ:

Հունվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ