11  01  2017

Նոր նշանակումներ` Հարկադիր կատարման ծառայությունում

Նոր նշանակումներ` Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով, կադրային նշանակումներ են կատարվել Հարկադիր կատարման ծառայությունում:

Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին:

Ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Դավիթ Կնյազյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:  Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ նշված բաժնի պետ արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանն ազատվեց շխատանքից և նրա նկատմամբ ծռայողական քննություն նշանակվեց՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն:

Մինչդեռ Հարությունյանը News.am-ին ասել էր, որ անձամբ է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հասցեին ասելով. «Ես նրա ենթակայությամբ չեմ կարող աշխատել, նա ստախոս է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ