11  01  2017

Հակառակորդը խախտել է հրադադարը՝ շփման գծի բոլոր ուղղություններով

Հակառակորդը խախտել է հրադադարը՝  շփման գծի բոլոր ուղղություններով

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական  շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ  դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ