05 09 2022

Հնարավոր է աղքատության աճի ցուցանիշ ունենանք․ Կարեն Չիլինգարյան



ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5% գնաճ։ Yerevan. Today-ի հետ զրույցում  «Սպառողների խորհրդատվության կենտրոն»  Հ/Կ  նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ  ՀՀ Վիճակագրական կոմիտեն միշտ ներկայացնում է միջինացված տվյալներ, բայց կան առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ, որոնք  ավելի մեծ գնաճ են ունենում, քան՝ մնացած ապրանքները։ Մասնավորեցնելով խոսքը, Կարեն Չիլինգարյանն ասաց, որ  բանջարեղենի, մսի շուկայում,  հատկապես, մեծ գնաճը նկատելի  է։

 Թե շարունակական գնաճի պայմաններում սոցիալական ի՞նչ պատկեր կարող ենք տեսնել հետագայում, մեր զրուցակիցը մտավախություն հայտնեց դրամի արժևորման հետ կապված՝ նշելով, որ նման պայմաններում սպառողները մեծ խնդիրներ կունենան։

Այս պարագայում Կարեն Չիլինգարյանը չբացառեց, որ հնարավոր է նորից բախվենք աղքատությա աճի վտանգին և ունենալ  աղքատության  առավել մեծ ցուցանիշ, եթե տարադրամի հետ կապված զսպում չլինի և նախարարությունը չուղղորդի գյուղացիներին՝  հաջորդ տարվա համար  ինչ աճեցնել և ինչպես աճեցնել։

Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ