22  12  2016

«Ղարաբաղ տելեկոմ»-ը փետրվարի 1-ից նվազեցնում է սակագները

«Ղարաբաղ տելեկոմ»-ը փետրվարի 1-ից նվազեցնում է սակագները

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի դեկտեմբերի 22-ի նիստում քննարկվել և ընդունվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագների նվազեցման մասին հայտի վերաբերյալ որոշումը:

Հանձնաժողովը հաստատել է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող որոշ ծառայությունների նոր սակագներ՝ մասնավորապես.

  • հետվճարային քարտերի համար՝ բաժանորդավճար ելքային և մուտքային զանգերի դեպքում՝ 1000 դրամ, զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց՝ 26 դրամ, զանգեր դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 26 դրամ, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ, զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 34 դրամ,
  • կանխավճարային քարտերի համար՝ զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց՝ 31.50 դրամ, զանգեր դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 31.50 դրամ, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց՝ 45 դրամ, զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 40 դրամ:

 

Անշարժ հեռախոսակապ.

1001 րոպեից մինչև 1500 րոպե՝ 5 դրամ, 1501 րոպեից ավել՝ 5 դրամ:   

 

Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգեր.

զանգեր՝ ԼՂՀ բջջային ցանց՝ 26 դրամ, զանգեր ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ:

 

Անշարժ ցանցից դեպի անշարժ ցանց կատարած զանգեր.

զանգեր ԼՂՀ անշարժ ցանց (միջշրջանային)՝ 18 դրամ, զանգեր ՀՀ անշարժ ցանց՝ 22 դրամ:

 

Անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապ.

զանգեր շրջանների, այդ թվում՝ Ստեփանակերտի միջև, սահմանված 250 րոպեն անցնելուց հետո- 18 դրամ, զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց՝ 26 դրամ, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ, զանգեր դեպի ՀՀ ֆիքսված ցանց՝ 22 դրամ:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի սահմանած սակագները կնվազեն միջինը 13,5 տոկոսով: Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ