20  12  2016

Եվրոպան դարձյալ ցնցվում է ահաբեկչությունից



Ավելի քան 10 զոհ, 50 վիրավոր՝ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը նախօրեին ահաբեկչության թիրախ է դարձել: Դեկտեմբերի 19-ին՝ սուրբծննդյան տոների առթիվ կազմակերպված տոնավաճառի ժամանակ բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, 50-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Բեռնատարի վարորդը կարողացել է փախչել, սակայն հետագայում իրավապահները հայտնաբերել են նրան և ձերբակալել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ