07 06 2022

Մի փոքր Փաշինյանի հիստերիայի մասին․ Արամ Գաբրելյանով

Մի փոքր Փաշինյանի հիստերիայի մասին․ Արամ Գաբրելյանով

Մի փոքր Փաշինյանի հիստերիայի մասին: Մի քանի օր շարունակ Նիկոլի թիմը նրան խոստանում էր, որ Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Երևան ժամանելուն պես հայտարարություն կանի ի պաշտպանություն Հայաստանի իշխանություններին. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:

«Սակայն Վոլոդինը կտրականապես հրաժարվել է միջամտել հայկական քաղաքական պայքարին։ Նիկոլն իր օգնականներին պատերին է տվել: Ինչպես ասում են՝ հիստերիա էր՝ «թուքը շաղ տալով»։

Լավրովը շուտով կգա: Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով խնդրանքներ են գալիս, որ նախարարը գոնե ինչ-որ բան ասի ի պաշտպանություն Փաշինյանի», - գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ