25 05 2022

Ոստիկանական ուժերի սադրանքները և քաղաքացիների պատասխանները․ 168.am

Ոստիկանական ուժերի սադրանքները և քաղաքացիների պատասխանները․ 168.am

168.am-ը գրում է․ Օրերս Հանրային հեռուսաընկերության եթերում, անդրադառնալով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժին, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդունել էր, որ, ցավոք, ոստիկանության գործողություններում երբեմն տեսնում են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Բայց և շտապել էր արդարացնել դրանք:

«Քաղաքացիների կողմից ևս ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում։ Այդ դեպքերով 13 նյութ ունենք։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունները եղել են քաղաքացիների սադրիչ պահվածքին ի պատասխան։ Կան դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկաններին»,- նշել էր նա:

Փոխոստիկանապետին, սակայն, հավանաբար ձեռնտու չէր Հանրայինի եթերում ասել, որ ոչ թե երբեմն, այլ բավականին հաճախ, մասնավորապես կարմիրբերետավորները, այն աստիճան վայրենավարի են իրենց պահում ակցիաների մասնակիցների նկատմամբ, որ նրանց ձեռքից քաղաքացիներին ստիպված են լինում խլել ոստիկանական մյուս ստորաբաժանումների ծառայողները՝ հաճախ պարզապես կանգնելով երկուսի արանքում:

Նա նաև, իհարկե, չէր խոսի այն մասին, որ ոստիկանները տակից խառնաշփոթի ընթացքում «քացով» անմարդկային ուժգնությամբ հարվածներ են հասցնում ցուցարարների ոտքերին, խեղդում են նրանց մատներով, ինչի մասին նույնիսկ ՄԻՊ-ն էր գրել:

Քաղաքացիները և լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանձին զրույցներում պատմել են, որ որոշ ոստիկաններ հաճախ տակից ոտքերով ուժգին հարվածներ են հասցնում, հայհոյանքներ տեղում. իսկ ինչո՞ւ տակից, որպեսզի տեսախցիկները դրանք չարձանագրեն:

Нет описания.

«Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան»,- գրել էր Պաշտպանը:

Մասնավորապես, կադրերում երևում էր՝ ինչպես էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին բերման ենթարկելիս խեղդում:

Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ կոշտ հրմշտում են մարդկանց, շիշ շպրտում, ինչպես, օրինակ, Քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ:

Нет описания.

Փոխոստիկանապետը «կմոռանա» նաև հիշատակել իրենց՝ ակցիայի մասնակիցներին ծեծուջարդով ոստիկանական մեքենան մտցնող, ապա վրան թքող ոստիկանի մասին:

Այս և սրա նման տասնյակ սադրանքների մասին խոսելը ձեռնտու չի փոխոստիկանապետին:

Нет описания.

Քիչ չեն ակցիաների մասնակիցները, ովքեր բախումներից հետո սալջարդեր են ունենում:

Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հավանաբար կամաչի ասել նաև, որ ընդդիմադիրների խաղաղ ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակիցները ցուցում են ստանում «Հեղափոխության պահապաններ» խմբակի անդամից, ովքեր հայտնի են տարատեսակ սադրանքներ կազմակերպելով, «Հայելի» ակումբի վրա ձվերով հարձակման, իրենց դուր չեկած ֆեյսբուքյան գրառման համար դրա հեղինակին գտնելով ու խանութում տեռորի ենթարկելով, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի գովքով:

Այնպես որ, ուժային կառույցների ներկայացուցիչները չպետք է դիմեն սադրանքների, որպեսզի քաղաքացիները, որպես ինքնապաշտպանություն, կոշտ չարձագանքեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ