22 04 2022

Շարժումն ամեն օր թափ է ստանում․ իշխանությունն ամեն գնով փորձում է կասեցնել, բայց հնարավոր չէ․ Արթուր Վանեցյան



«Կոչ կանեմ քաղաքացիներին ավելի ակտիվ լինեն, գան հրապարակ ու միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, Արցախի ու  հայ ժողովրդի է»,-այս մասին Ազատության հրապարակում լրագորղների հետ զրույցի ժամանակ ասաց  «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չեն թույլատրում ոստիկանները վրան տեղադրեն, Արթուր Վանեցյանն ընդգծեց․

«Չեմ կարծում ոստիկանության որոշումն է , այդ որոշումը քաղաքական որոշում է․  քաղաքական իշխանությունը տեսնելով , որ Ազատության հրապարակում սկված շարժումը թափ է հավաքում,  ոչ թե օր-օրի, այլ՝ ժամ-ժամի, ամեն  գնով փորձում է կասեցնել այն: Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ, որովհետև այս շարժումը կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում ինչ անել. կա մի նպատակ, կա պայքար՝ հանուն հայրենիքի»,- ասաց Վանեցյանը:

Մանրամասն  տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ