21 04 2022

Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը հայտնում է, որ երկու կուսակցություններից ավելի քան 45 կոնգրեսականներ են աջակցել Հայոց ցեղասպանության կրթական ակտին (Armenian Genocide Education Act):

Օրինագիծը 10 մլն դոլարի ֆինանսավորում է նախատեսում Հայոց ցեղասպանության պատմության, դասերի եւ հետեւանքների վերաբերյալ Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերի համար։

«Ինչպես ասում են, եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք դրա կրկնվելուն»,- ասել է կոնգրեսական Քերոլին Մելոնին։ «Ահա թե ինչու եմ ես հպարտ, որ ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության հարցերով կրթության մասին օրենքը, որպեսզի ճշգրիտ եւ արդյունավետ ներկայացվեն Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը:

Կոնգրեսի երկու պալատներն էլ ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցյալ տարի նախագահ Ջո Բայդենը հստակ հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ այդ համակարգված սպանությունները ցեղասպանություն են եղել: Շատ կարեւոր է, որ մենք այժմ ապահովենք, որ ամերիկացիները հասանելիություն ունենան ռեսուրսներին, որոնք անհրաժեշտ են այդ վայրագության մասին իմանալու եւ բարձրաձայնելու համար»,- ասել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ