20 04 2022

Մահվան ելքով ավտովթարների թիվը նվազել է. դատախազություն



2022 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Այս մասին հաղորդում է Դատախազությունը։

 

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը:

Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

 

Նման դրական տեղաշարժը էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառման արդյունքներով և իրավապահ մյուս մարմինների, ոլորտի համար պատասխանատու, իրավասու գերատեսչությունների հետ տարված հետևողական և նախաձեռնողական աշխատանքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ